Մայիսյան 17-րդ հավաք. Երկրորդ շաբաթվա ամփոփում

Վերջապես  եկավ այդ օրը,  երբ առավոտյան ծեսը  ծնողների հետ ենք անցկացնում։  Նախավարժանքով,  հեծանվավարությամբ, ազգային ու  բակային խաղերով  գնացինք մանկություն։

Մեր մանկության խաղերը

Մայիսի 17-րդ հավաքի շրջանակներում, մեզ հյուր էր եկել ծնող, լոգոպեդ Մերի Փարսադանյանը։ Նա սաների հետ իրականացրեց հետաքրքիր խաղ-վարժություններ, որոնք նպաստում են երեխայի մանր մոտորիկայի զարգացմանը, բառապաշարի, ինչպես նաև ոչ խոսքային ձայների զարգացմանը։

Հարթակում ծնողն է

Հյուսիսային դպրոցի 2֊4 տարեկանները ցուցադրում են իրենց կարողությունները։ Կանաչ լանջերին գլուխկոնծի տալ, գլորվել, մագլցել, ինքնագլոր վարել, հաշվել , ցատկեր օղակի մեջ ու դուրս։

Ես կարողանում եմ

Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ

Թողնել մեկնաբանություն