Մարտ ամսվա հաշվետվություն

Բարեկենդան  օրերից հետո  գիժ  մարտը  եկավ իր  խենթություններով։ Մի օր արև,  մի օր անձրև, հետո էլ   արթնացան՝  դրսում   կարծես ձմեռն ինչ- որ  բան  էր   մոռացել։

Շարունակել կարդալ “Մարտ ամսվա հաշվետվություն”

Գիժ մարտն ու խենթուկները

Ո՞վ չգիտի, որ գիժ մարտը հենց իր  խենթություններով է գիժ , իսկ 2֊4 տարեկան սաները  հենց այդ մոլորակում էլ ապրում են։ Երբ օրեր  առաջ բերանացի սովորում էինք  Թումանյանի Մարտը,  սաներհ չէին պատկերացնում, որ ձյան փաթիլներից հետո արև  կշողա, հետո քամի ու անձրև։  Մեկ էլ ձյան փաթիլների հետ  ամանորյա  երգերը հիշեցին։  Շա՜տ  սիրուն գարնանային հեքիաթ էր ամենուրեք։

Ձոն մայրիկներին. Կավագործություն

Ձոն մայրիկներին նախագծի շրջանակներում նախակրթարանի սաների հետ փորձեցինք պատրաստել կավե ծաղիկներ և նվիրել մայրիկներին։

Շարունակել կարդալ “Ձոն մայրիկներին. Կավագործություն”

Բարևախաղ

Խմբում նոր սաներ ունենք, նրանց հետ ծանոթանալու համար խաղացինք մեր սիրելի խաղերից մեկը` բարևախաղը։ Այս անգամ բայց մեր ոտնաթաթերի օգնությամբ խաղացինք, շատ հետաքրքիր էր։

Շարունակել կարդալ “Բարևախաղ”

Թե որքա՜ն ինքնուրույն են մեր սաները

Քնի ծեսին նախապատրաստվելու ամենապարզ , միևնույն ժամանակ շա՜տ  կարևոր գործունեություն են իրականացնում  մեր սաները։ Թե ինչպես է ստացվում նրանց մոտ  հանել շորերը , փորձել շիտակ կողմը  ուղղել, ծալել ։ Յուրաքանչյուրը իր անհատական   մեթոդն ունի ծալելու, գիշերազգեստը հագնելու հարցում։ Բայց իրենց ճարպկության և յուրահատուկ մտածողության վերաբերյալ կասկածներ չկան միանշանակ։ Շշմելու վստահություն ունեն։

Շարունակել կարդալ “Թե որքա՜ն ինքնուրույն են մեր սաները”

Մատներ և ոտիկներ

Նույնիսկ ամենախենթ խաղերն էլ միտված են զագացնելու  սաների շա՜տ կարողություններ։ Ամենից կարևորը ուշադրության և արագության զարգացումն է։ Այս անգամ ընկեր Գոհարի մատնախաղին են հետևում և ոտքերի  թատրոն են ցուցադրում։ Հավես է  շա՜տ ,  ծիծաղաշատ  ու  ռոդարիական  խաղ ստացվեց։

Ինքնագլորներ

Երբ գնում ենք ինքնագլորներ վարելու, արդեն միջանցքում սկսում են խոսքն ու զրույցը, թե ով ում է տալու իր  ինքնագլորը , երբ մի քիչ  հոգնի։  Տղաները  տարբերություն չեն տեսնում գույնների  մեջ,   բա՜յց աղջիկները նեղանում են  , որ  վարդագույն ինքնագլոր  է իրենց բաժին  հասնում։

Շարունակել կարդալ “Ինքնագլորներ”