Նախակրթարանի օրացույց

Յուրաքանչյուր ամսվա սկզբին տեղի է ունենում դաստիարակների հավաք -սեմինար, որտեղ միասնական, ըստ ուսումնական օրացույցի, քննարկում ենք մեկ ամսվա աշխատանքային գործունեությունը, նախագծերը, 2-5 տարեկանների` խնամքի և զարգացման խմբերի հիգիենայի, սննդի, անվտանգության ճիշտ կազմակերպման նորմերը, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման ծրագիրը : 

Դաստիարակները հերթով ամեն ամիս նշանակվում են տվյալ ամսվա համակարգող, ընտրում նախագծերից որևիցե մեկը և վերածում հոդվածի( նա նաև պատասխանատու է դաստիարակների՝տվյալ ամսվա հաշվետվությունների համար)։

  • Յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ընթացքում կրթահամալիրում տեղի են ունենում նախադպրոցական դաստիարակների վերապատրաստումներ:
  • Ամսվա վերջին շաբաթ`ծնողական ակումբ : Ծնողական ակումբ-սեմինարներն այսուհետ կվարեն ծնողները՝ նախապես հայտագրվելով և ծրագիրը ներկայացնելով։
  • Ամեն երկուշաբթի և հինգշաբթի` ժամը 13:30-14:30, դաստիարակների սեմինարներ:
  • Սեպտեմբեր 2022
  • Հոկտեմբեր 2022
  • Նոյեմբեր 2022
  • Դեկտեմբեր 2022
  • Հունվար 2023
  • Փետրվար 2023
  • Մարտ 2023
  • Ապրիլ 2023
  • Մայիս 2023
  • Հունիս 2023
  • Հուլիս 2023
  • Օգոստոս 2023

Թողնել մեկնաբանություն