Ամանորի ծեսը Հյուսիսի նախակրթարանում

  • Վայը`   Հյուսիսային դպրոց-պարտեզ
  • Օրը` Դեկտեմբերի  24
  • Ժամը ` 10։00-12:00
  • Մասնակիցներ՝ նախակրթարանի սաներ, ծնողներ, դաստիարակներ, երգի ուսուցիչներ և Ձմեռ պապիկ

  • Ընթացքը 
  • Ծնող, սան, դաստիարակ հագնվում են միագույն սպիտակ ու սև կամ մուգ գույն։
  • Մեծ դահլիճում նախապես պատրաստում ենք ծիսական սեղաններ՝ Հացթխիկի, Խաղողածեսի, Պասուց տոլմայի և թթուդրիկի, Մեղրագովք և Տիկնի պսակ։
  • Սաները իրենց ծնեղների հետ մոտենում են նախապես ընտրված տաղավարին։ Եվ ներկայացնում են ծեսից մի հատված։ 
  • Միասնական երգԱվետիս, ծնողական համայնքի միասնական կատարում ։
  • Միսանական հացթխիկի երգ` Գունդ անեմ, սեղանին կլինի ալյուր և խմոր։ Սաներից մի քանիսը խմորախաղեր կսկսեն և ընթացքում կհնչի ծիսական երգաշարը։ Կպատրաստենք տարեգաթա, որն էլ կլինի ամանորյա տոնավաճառին։
  • Միասնական Խաղողածեսի երգ` Բաղը քաղինք, խաղողը տարանք, սեղանին կլինի առատ խաղող , սաները կսկսեն հատիկները առանձնացնել և շարել սկուտեղի մեջ։
  • Միասնական թթուդրիկի երգ` եկենք ծեծենք  սոխ ու սխտոր։ Երգի ընթացքում ծիսական սեղանին դրված պասուց տոլմայի խառնուրդը սաները կփորձեն տերևի մեջ փաթաթել։
  • Միասնական Մեղրագովք և Տիկնի պսակի երգ՝ Պսակ-պսակ, Գովենք գովենք։ Սաները պատրաստում են տիկնի պսակներ և համտեսում են մեղրը։
  • Միասնական մատիկաներկայացում` Կոմիտասյան օրերից, կհնչի դասական երաժշտություն , որը նույնպես անտիվիրուս է համարվում, մատիկախաղը կատարվել է նաև կոմիտասյան օրերին։
  • Միասնական բերնացի ասմունքվայ մայրիկ ջան տես։
  • Միանական ամանորյա երգ`  փաթ փաթ փաթիլներ
  • Միանական ամանորյա երգ` Տոնածառ ջան, տոնածառ
  • Կանչում ենք Ձմեռ պապիկին` Արի արի Ձմեռ պապիկ
  • Միասնական  պար` թաշկինակներով պար, մանակիցների ձեռքերին կլինեն կարմիր թաշկինակներ, ավելի սիրուն ու պատկերավոր պար ունենալու համար։
  • Հյուրասիրում ` ծիսական ուտեստներով։
  • Խմբասենյակում` Հյուրասիրություն, նվերների հանձնում
  • Ցուցահանդես վաճառք

Ծեսի պատասխանատուներ ` Արմենուհի Սոկրատունի, Արմինե Եղիազարյան, Գոհար Հարությունյան, Սոնա Կարապետյան, Անուշ Ավետիսյան։

Թողնել մեկնաբանություն