Բարձրունքի հաղթահարում

Երևանի Կասկադ զբոսայգում, դեղին շապիկներով ակտիվ մեղվիկները այս ու այն կողմ էին վազվզում։ Իսկ այդ ժրաջան մեղվիկները Հյուսիսի պարտեզի սաներն էին նախագծով բարձունքի հաղթահարում էին իրականացնում։

Ահա, մի մեծ շրջան ծնող ու բալիկ, քույր ու եղբայր արևին են կանչում, գովում, ջերմանում։ Կոմիտասյան արևաշարից հետո Հայաստանի սիրուն կռունկին գովեցինք ։ Ի՜նչ սիրուն են ժպտում իրար։ Սկսեցինք բարձրանալ Կասկադի աատիճանները սկզբում ուրախ, ոգևորված, մի քիչ հետո արդեն հոգնած, մի քիչ էլ բարձրացանք հազիվ ու դադար առանք։ Շարունակեցինք մինչև վերջ, մինչև գագաթը բարձունքի։ Սիրուն Երևանով հիացանք, ոգևորված ու գոհ մեր հաղթանակից ։ Որոշեցինք Նկարել նավակ , ձիուկ ու արև շատ ջերմ ու պայծառ։

Թողնել մեկնաբանություն